Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախարարը էլեկտրաէներգիայի գնի կտրուկ բարձրացում չի կանխատեսում

Նախարարը էլեկտրաէներգիայի գնի կտրուկ բարձրացում չի կանխատեսում
29.05.2015 | 12:35

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի երթին՝ Զախարյանն ասաց՝ հասկանում է բոլոր ցուցարարներին, բոլոր դժգոհող քաղաքացիներին։ Հոսանքի գնի բարձրացում նախարարն էլ չի ուզում։ «Կան սոցիալական հարցեր, որոնք իրոք անհանգստացնում են մեր քաղաքացիներին»,- ասաց նա։ Զախարյանն ասաց՝ ներկայացված հայտն ուսումնասիրվում է։ Մոտ 10 օրից, ըստ նախարարի, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն կանի։ ՀԷՑ-ի վարձակալած թանկարժեք մեքենաների՝ «Լեքսուս»-ների գինը, կարծում է, չի ներառվի սակագնի մեջ։
«Այդ լրացուցիչ ծախսերը, որոնք չեն մտնում սակագնի մեջ, կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին։ Ես չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունը հանձնաժողովը կթողնի անհետևանք և կներառի սակագնի մեջ»։ Էներգետիկայի նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացման հարց չի քննարկվում։

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ